ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ մեծ առաջընթացի է հասել: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը նախարարների կաբինետի նիստի ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Իրանը հայտարարել է միջուկային ծրագրի հարցով բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
«Նրանք ցանկանում են բանակցել, եւ մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- ասել է Թրամփը:
Թրամփը վստահեցրել է, որ չի ցանկանում փոխել Իրանի ռեժիմը, այլ պարզապես ցանկանում է, որ Իրանը հեռանա Եմենից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50041