Թուրքիան կշարունակի հորատման աշխատանքները Կիպրոսի ափերի մոտ՝ անտեսելով ԵՄ որոշումը պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
ԱԳՆ-ում նշել են, որ Թուրքիան «հավասար իրավունքներ ունի Կիպրոսի ռեսուրսների պարագայում»:
Նախարարությունում նշել են, թե ԵՄ-ն կանխակալ մոտեցում ունի Կիպրոսի հարցում, քանի որ Կիպրոսի թուրք բնակիչները, որոնք հավասարապես իրավունք ունեն տնօրինելու այդ տարածաշրջանի ռեսուրսները, ընդհանրապես չեն հիշատակվում:
Թուրքական կողմը նաև հայտարարել է, որ Եվրամիության որոշումը օրինակ է, թե «ինչպես են հույներն ու կիպրոսցի հույները չարաշահում անդամությունը ԵՄ-ում իրենց առավելապաշտական դիրքորոշումներին համահունչ, և ինչպես են ԵՄ մյուս անդամները գործիք դառնում դրա համար»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50003