Մոսկվան բացասական է վերաբերվում ԵՄ-ի` Թուրքիայի նկատմամբ Մեջերկրական ծովում իրավիճակի սրման հետ կապված պատժամիջոցներ կիրառելու որոշմանը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի գործողություններին, որը հորատման աշխատանքներ է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտին համարվող տարածքում` բնական գազի արդյունահանման նպատակով:
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի` միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի ԱԽ ընթացակարգերին: Մոսկվան պնդում է, որ կիպրոսյան հարցի լուծմամբ պետք է զբաղվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50002