ԱՄՆ-ն մտադիր Է հուլիսի 17 - 18-ը Ժնեւում կայանալիք կոնսուլտացիներում Ռուսաստանի հետ քննարկել միջուկային սպառազինության կրճատման նոր համաձայնագիրը, որը ներառում է Չինաստանը: Այդ մասին հայտարարել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
«Եթե հանդիպումը հաջող անցնի, մենք ավելի մեծ պարզություն կստանանք այն բանի վերաբերյալ, թե Ռուսասանն ինչպես է վերաբերվում Չինաստանի մասնակցության հարցին»,- հայտարարել է ամերիացի պաշտոնյաներից մեկը:
Ինչ վերաբերում է ՌՀՍ-III պայմանագի երկարաձգմանը, որի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին, ապա, ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգոտոնում այդ մասին այժմ խոսելը համարում են «վաղաժամ»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49994