Թրամփը պատերազմ չի ցանկանում Իրանի դեմ. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում, բայց դրան «չէր առարկի» նրա շրջապատը:

«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց համոզված եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի»,- ասել է Զարիֆը։

Նա ավելացրել է, որ Թրամփը գտնվում է ճնշման տակ, բայց շրջապատի փորձերը՝ ազդել նրա որոշման վրա, «ի վերջո, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ կգերակշռի ողջամտությունը»։

«Իրանը մեծ, հպարտ երկիր է, եւ մենք անհոգ չենք մնա ռազմական գրոհի հանդեպ»,- ասել է Զարիֆը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49984