Մաղթում եմ, որ «ոսկե ծիրանը» շարունակի նեխել. տրանսգենդերը Սահակյանցի հեռանաալու պատճառ

Հայտնի հայ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից՝ տրանսգենդերի մասին ֆիլմին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ «Արծաթե ծիրան» մրցանակ շնորհելու պատճառով։


Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ այլևս միությունում իր մնալը վիրավորական է համարում.


«Այսօր դիմում եմ ներկայացրել երկու Սահակյանցների` իմ և Լ.Սահակյանցի անունից (ով միության անդամ էր ավելի քան 30 տարի)՝ Հայաստանի ԿՄ–ից դուրս գալու վերաբերյալ։ Անհնարին և վիրավորական եմ համարում գտնվել միությունում Հ.Խաչատրյանի նախագահությամբ։ Մաղթում եմ, որ «ոսկե ծիրանը» շարունակի նեխել:


Պահանջում եմ հանել մեզ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից նրա նախագահի կողմից անցկացվող քաղաքականության հետ համաձայն չլինելու կապակցությամբ։ Վերջինս նաև «Ոսկե ծիրան» փառատոնի նախագահն է, որի շրջանակում 14.07.19–ին «Արծաթե ծիրան» մրցանակ է շնորհվել տրանսգենդերի կյանքի մասին պատմող զայրացնող  ֆիլմին»,– նշել է Սահակյանցը դիմումում, որը հրապարակել է իր էջում: 


Նշենք, որ հուլիսի 13–ին կայացել է «Ոսկե ծիրան» 16–րդ միջազգային կինոփառատոնի փակումը, որի շրջանակում «Արծաթե ծիրանի» է արժանացել Ռատի Ծիտելաձեի «Հասարակայնության գերին» ֆիլմը (Վրաստան), որը պատմում է տրանսդգենդերի մասին։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49981