Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու շանս տակավին կա. Հանթ

Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) տակավին կարելի է ուժի մեջ պահպանել, թեև դրա շանսն այնքան էլ մեծ չէ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:


Լրագրողների այն հարցին, թե ԳՀՀՊ-ն «մեռյալ» գործարք է արդյոք, նա պատասխանել է, որ այն տակավին չի մահացել:


«Մենք որոնում ենք միջուկային գործարքի պահպանման ուղիներ, որն ամբողջ Մերձավոր Արեւելքի միջուկազերծ կարգավիճակի ապահովման լավագույն միջոցն է»,- նշել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49964