Վրաստանում ձերբակալել են ՀՀ քաղաքացու. նա փորձել է ռադիոակտիվ նյութ տեղափոխել Ռուսաստան

Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հայ-վրցական սահմանին ձերբակալել են ՀՀ քաղաքացու ռադիոակտիվ նյութ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու փորձի մեղադրնքով: Այս մասին հայտնում են Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:


«Ռադիոակտիվ նյութը բաշխված է եղել չորս փաթեթներում, որոնց ընդհանուր քաշը կազմել է 71,63 կգ: Այն պարունակել է «Տորիյ 232» տեսակի ռադիոակտիվ իզոտոպ, որը միջուկային նյութերի խմբին է պատկանում», - ասված է հաղորդագրության մեջ, որը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


Վրաստանի հատուկ ծառայության տվյալներով, նյութը տեղում ուսումնասիրվել եւ առգրավվել է քաղաքացու ավտոմեքենայից: Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն որոշում է կայացրել տվյալ գործով՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ընտրելով կալանքը որպես խափանման միջոց:


Քրեական գործը հարուցվել է «միջուկային նյութերի ապօրինի շրջանառության» եւ «Պետական սահմանը հատելու կարգի խախտում» հատկանիշներով, որի անձին սպառնում է 5-10 ազատազրում: Գործը քննում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49963