ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ միակ երկիրն էր, որ ականջալուր եղավ ՌԴ-ի կոչին և մարդասիրական առաքելություն է ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Օլգա Պոդբերյոզկինան:
Նա նշել է, որ ՀՀ-ն կարող է կառուցողական դերակատարում ունենալ ՌԴ-Վրաստան հարաբերությունների կարգավորման հարցում՝ հատկապես Ռուստավի-2 լրագրողի սադրանքից հետո:
Ըստ նրա, Ռուստավի-2 լրագրողի հակառուսական սադրանքի նպատակն է խաթարել Հյուսիս-Հարավ միջանցքի կյանքի կոչումը, որը պետք է միավորի ՌԴ-ի ու ՀՀ-ի տրանսպորտային ուղիները:
Նա հավելել է, որ ՀՀ-ն պետք է ակտիվ մասնակցություն ունենա Հյուսիս-Հարավ միջանցքի կյանքի կոչման հարցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49961