Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերը մատակարարելու գործարքը որպես երկրի ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնություն:
«Ներկայումս մեր ժամանակակից պատմության մեջ կարեւորագույն համաձայնագիր է Ս-400-ը մատակարարելու գործարքը: Ձեռքբերելով Ս-400-ը՝ Թուրքիան չի նախապատրաստվում պատերազմի: Հակաօդային պաշտպանության համակարգերը կոչված են ապահովել խաղաղություն եւ անվտանգություն մեր երկրում: Մեր կողմից ձեռնարկված մյուս քայլերը կոչված են մեր պաշտպանողական հնարավորությունների կատարելագործմանը»,-ասել է Էրդողանը:
Նա կրկին հայտարարել է, որ Ս-400 համակարգերի վերահսկողությունն ամբողջովին կիրականացնեն Թուրքիայի զինված ուժերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49923