Ադրբեջանը օգտագործում է Գուլիևին ու Ասկերովին հայատյացության հրահրման համար. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը իրականացնում է քարոզարշավ՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու նպատակով։ Այս կապակցությամբ Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը հանդես է եկել մեկնաբանությամբ:


«Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը զինված խմբի կազմում ապօրինի կերպով մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Հանցավոր խմբի անդամներն իրականացրել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց թվում են՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումը և սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքների հասցնումը։ Նրանց նկատմամբ դատական գործընթացը եղել է բաց և իրականացվել է ազգային և միջազգային արդարադատության նորմերին համապատասխան։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ այս հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինվել և ուղարկվել է Արցախ՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, որը կասեցվել է Արցախի իրավապահ մարմինների կողմից։


Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի և իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում և ոտնահարում։ Տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում, որն ուղղված է Ադրբեջանում հայատյացության հրահրմանը և հայերի նկատմամբ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Նման քաղաքականությունն ցուցադրում է, թե ինչպիսի արժեքների վրա է հիմնված ադրբեջանական պետականությունը։


Արցախի ԱԳՆ-ն բազմիցս իրազեկել է միջազգային հանրությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպություններում՝ ներառյալ ՄԱԿ-ՈՒՄ և ԵԱՀԿ-ում հուշագրերի տարածման միջոցով՝ Ադրբեջանի տվյալ քաղաքացիների կողմից իրագործված հանցագործությունների և դատական գործընթացի վերաբերյալ»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49904

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online