Անհրաժեշտ է բարձր տնտեսական ներառական աճի հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ. Փաշինյան

Կառավարությունը պետք է ունենա բարձր տնտեսական ներառական աճի հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով պատրաստել այն:


Փաշինյանը խնդրին անդրադարձավ ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կոնտեքստում: Նա հիշեցրեց, որ բարձր տնտեսական ներառական աճի հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալն արձանագրված է կառավարության և «Իմ քայլ»-ը դաշինքի ծրագրերում:


«Խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով: Վիետնամ և Սինգապուր այցիս շրջանակում քննարկումներ ունեցել եմ տնտեսական աճի ներառականության առնչությամբ: Պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին և առանձնահատուկ այն ընկերություններին, որոնք հում հումքից ստանում են վերջնական արտադրանք»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին ընկերությունների հետ սկսել աշխատանքները: «


Ըստ այդմ որոշվեց, որ մինչև օգոստոսի 20-ը տեղի կունենան աշխատանքային հանդիպումներ ընկերությունների ներկայացուցիչների հետ, իսկ քննարկումների ավարտից հետո կառավարությունում կամփոփվեն առաջարկները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49807