Եվրասիական զարգացման բանկը շահագրգռված է Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման շարունակությամբ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինը:
«Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է: Մենք կաշխատենք ֆինանսական հաստատությունների հետ, որոնք զբաղվում են փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմամբ», - ասաց նա:
Նա նաև նշել է, որ հունիսի 28-ին բանկը Կոնվերս Բանկի հետ կնքել է 6 մլն դոլարով փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համաձայնագիր: «Սա բանկի կապիտալի մուտք չէ, այլ բանկի ֆինանսավորում», - նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49740