Վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիայի հայհոյանքներն ուղղված ՌԴ նախագահին սադրանք էին և քիչ հավանական է, թե այդ սադրանքն ուղղված էր ՌԴ-ին: Այդ մասին հայտարարել է փորձագետ Շտեֆան Մայստերը:
Նա նշել է, որ խոսքը գնում է ներքին քաղաքականության մասին ու այստեղ միմյանց դեմ են պայքարում Վրացական երազանքն ու Միացյալ ազգային շարժումը:
Նրա խոսքով, Rustavi 2-ը հայտնի է իր հակառուսական հռետորաբանությամբ ու նրանք ցանկացել են առաջին հերթին սադրանք իրականացնել Վրաստանի ներսում:
Ըստ նրա, ռուսական թեմատիկան Վրաստանում յուրահատուկ թրիգեր է, որը գրգռում է մարդկանց:
Նա հավելել է, որ Սահակաշվիլին ու Իվանիշվիլին ռուսական թեմատիկան օգտագործում են միմյանց դեմ սադրանքների համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49666