Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը հայտարարել է, որ Պարսից ծոցում մեծ է պատերազմի հավանականությունն ու կոչ է արել Եվրոպային զերծ մնալ ԱՄՆ-ի հետ կոալիցիայից: Այս մասին հայտնում է Handelsblatt-ը:
Ըստ նրա, Իրանն արդեն որոշում է կայացրել ունենալ միջուկային զենք, սակայն դա այն կարմիր գիծն է, որն իրավիճակը կդարձնի ճգնաժամային:
Նրա խոսքով, ռազմական ճանապարհով Իրանին անհնար է հաղթել: Իրանը կարող է հարձակվել տարածաշրջանի նավթավերամշակման գործարանների վրա և արգելափակել Հորմուզի նեղուցը:
Ըստ նրա, Իրանն իրեն համարում է տարածաշրջանում շիաների փաստաբան ու ասիմետրիկ պատերազմ է վարում իր սահմաններից դուրս:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49640