Տիգրան Բալայանն ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

Հուլիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։


Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում։


Տիգրան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խթանելու, Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49615