Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիան լիովին ավարտել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նա նշել է, որ այդ մասին Չեխիան տեղեկացրել է Եվրոպական խորհրդին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49590