«Georgian Airways» ավիաընկերությունը Բաթումի-Երեւան-Բաթումի կանոնավոր չվերթներ կիրականացնի: Ինչպես նաև ավիաընկերությունը մեծացնում է թռիչքների հաճախականությունը Թբիլիսիից Երեւան և Երեւանով տրանզիտային թռիչքները դեպի Մոսկվա:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, Բաթումի-Երեւան-Բաթումի թռիչքներ կիրականացվեն ամեն օր` 2019 թ. հուլիսի 10-ից սկսած, մինչեւ ամառային սեզոնի ավարտը:
Ինչպես հաղորդում է Georgia Online-ը, միեւնույն ժամանակ, վրացական ավիաընկերությունը ավելացրել է Թբիլիսի-Երեւան չվերթների հաճախականությունը: Այսուհետ «Georgian Airways»-ը կիրականացնի շաբաթական 14 անգամ պարբերական թռիչքներ այս ուղղությամբ մինչեւ ամառային սեզոնի ավարտը:
Ըստ այդմ, ավիաընկերությունը օրական երկու թռիչք կկատարի Թբիլիսիից Երեւան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49583