Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստն ինքնին արդեն դրական է: Այդ մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:
«Վաշինգտոնում հանդիպման փաստն արդեն խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը, որպես համանախագահ երկիր, ցուցադրել է իր հետաքրքրվածությունը: Հավանաբար, դա է ամենակարևորը և ինքնին` հանդիպումը: Համանախագահ բոլոր երկրներն անհրաժեշտ են համարում, որ հակամարտությունը կարգավորվի մոտ ժամանակներս: Բոլորը հասկանում են, որ ստատուս քվոն անընդունելի է: Եվ բոլորը ցանկանում են, որ կարգավորումը խաղաղ լինի: Դա է Վաշինգտոնում հանդիպման ամենամեծ արդյունքը»,- ասել է Սուլեյմանովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49576