Պետդումայում կոչ են արել սառեցնել հարաբերությունները Վրաստանի հետ

ՌԴ Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ վրացական Ռուստավի-2 ալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ՌԴ նախագահի դեմ ուղղված հայհոյանքներից հետո անհրաժեշտ է սառեցնել ռուս-վրացական հարաբերությունները:


Նա նշել է, որ, ցավոք, մի հաղորդավարի պատճառով տուժելու է Վրաստան պետությունը:


Ըստ նրա, ամեն մի նմանատիպ արարքին պետք է պատասխանել պատժամիջոցներով:
Նրա խոսքով, ռուս-վրացական հարաբերությունները պետք է սառեցնել, քանի որ սառնությունը սթափեցնում է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49571