«Ռուսաստանի ուղղաթիռներ» բաժնետիրական ընկերությունը Ադրբեջանի Մի-8ԱՄՏ և Մի-8ՄՏՎ-1 ուղղաթիռներ մատակարարելու մասին պայմանագիր է կնքել: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը:
Ուղղաթիռների վերանորոգման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի ներկայացուցիչների` Բաքու կատարած այցի ընթացքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49568