Իրանի միջուկային գործարքը չի կարելի մահացած համարել: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի փորձագետ Բերնար Վեսպյեր:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն մայիսին դուրս է եկել այդ համաձայնագրից, սակայն չի կազմաքանդել այն:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի դիրքորոշումն Իրանի նկատմամբ չի կարելի պայմանավորել միայն Թրամփով: Դա ԱՄՆ-ի քաղաքականությունն է՝անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու նախագահ:
Նա հավելել է, որ Իրանի կողմից միջուկային ռումբի ստեղծումը կհանգեցնի դոմինոյի էֆեկտը՝նմանատիպ ռումբ կուզենան ձեռք բերել նաև Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն և այլն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49556