Իրանը իր դեմ ամերիկյան ցանկացած ռազմական գործողություն կհամարի պատերազմի սկիզբ

Միացյալ Նահանգները Թեհրանին նախազգուշացրել է Իրանի դեմ «սահմանափակ գործողության» հնարավորության մասին: Իրանի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալիի խոսքերով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանական օդուժը ոչնչացրել է ամերիկյան հետախուզական RQ-4 Global Hawk անօդաչու սարքը:


Ջալալիի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանին ուղերձ է հղել դիվանագիտական ուղիներով, որում սահմանափակ գործողության իրականացման մտադրություն է հայտնել:


«Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ ցանկացած գործողություն համարում է պատերազմի սկիզբ»,- նշել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49543