Փաշինյանի այցը Վիետնամ. Երևանն ու Հանոյը ստորագրել են համագործակցության համաձայնագրեր

Հանոյում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:


Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակված ՀՀ կառավարության Facebook-յան է պաշտոնական էջում: 



Նշենք, որ շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ։ Ավարտվել է Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ։


Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, երկու երկրների վարչապետերը նախ առանձնազրույց են ունեցել, ապա ընդլայնված կազմով բանակցություններ վարել։


Բանակցությունների արդյունքներով Երևանն ու Հանոյը ստորագրել են կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր:


Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ:


Երեկոյան Վիետնամի վարչապետի անունից տրվելու է պաշտոնական ընթրիք:


Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպելու է Վիետնամի վարչապետի տիկնոջը, այցելելու է արյան փոխներարկման ինստիտուտ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49506