Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է. վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.


Սիրելի հայրենակիցներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։


Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:


Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:


Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելո Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։


Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,


Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49468