Արևելագետ. Իրանում ռեժիմի փոփոխության հավանականությունը ցածր է

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն հարձակվում է 70 միլիոն բնակչություն ունեցող երկրի վրա՝այն պարագայում, երբ այդ երկրի ղեկավարները շիա ծայրահեղական են: Այդ մասին հայտարարել է արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն:


Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի դեպքում իրանցիները պատասխանելու են ու այդ պատասխանը ցավոտ է լինելու Թրամփի համար: Ըստ նրա, Իրանի նկատմամբ ճնշումները կհանգեցնեն ծայրահեղականների դիրքերի ամրապնդմանը: Նրա խոսքով, Իրանում ռեժիմի փոփոխության հավանականությունը ցածր է՝թեոկրատիայի դիրքերն Իրանում ամուր են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49432