Մեծ իրարանցում՝ քրեական աշխարհում. ՀՀ-ում «օրենքով գող» են սպանել (տեսանյութ)

Հայաստանի քրեական աշխարհում եւ իրավապահ համակարգում իրարանցում է: Այսպես են բնորոշում հայակական ԶԼՄ-ները օրեր առաջ Երեւանի բակերից մեկում «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունից հետո ստեղծված իրավիճակը:


Նշվում է, որ վերջին տասը տարում ՀՀ–ում «օրենքով գող» չէր սպանվել։ Վերջին անգամ Հայաստանում «օրենքով գող» էր սպանվել 2009թ. հունիսի 19–ին։ Խոսքը «Մարսո» մականունով հայտնի «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի մասին է։ Նա սպանվել է Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան դիմաց՝ դիմահար կրակոցով։ Պարզվել էր, որ սպանությունը կատարել է Վեդի քաղաքի բնակիչ Պերճիկ Շաբոյանը՝ «Մարսոյի» հետ անձնական հարցերի պատճառով, հիշեցնում է news.am-ը։


Այդ դեպքից տաս տարի անց քրեական աշխարհում նոր իրարանցում է: սպանվեց ոչ պակաս հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ նույն ինքը Անդո Խրոմոյը (Կաղ Անդո), որը ըստ լրատվամիջոցների հիշեցնման, խնդիրներ է ունեցել Զապ մականունով հայտնի «օրենքով գող» Գյումրիում ծնված Անդրանիկ Սողոյանի հետ։


Անդրանիկ Սողոյանը բավականին ազդեցիկ դեմք է հանցավոր աշխարհում: Ըստ բաց աղբյուրների, 2007 թ․ նա պատվիրել է մի հայ գործարարի սպանությունը, սակայն վարձու մարդասպանը երկու անգամ սխալվել և այլ անձի նկատմամբ է մահափորձ իրականացրել: Չեխիայում հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ 2014 թ.֊ի հոկտեմբերին նրա նկատմամբ հայտարարվել է եվրոպական հետախուզում։ 2014 թվականի հոկտեմբերի 28֊ին Սողոյանը ձերբակալվել է Երևանում և նրա նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանք։


2015 թ․ հունվարի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը և Սողոյանը ազատ է արձակվել։ Նրա անունը բազմիցս արծարծվել է քրեական աշխարհում տեղի ունեցած տարբեր ռեզոնանսային իրադարձություններում:


Չնայած այս նմանատիպ հրապարակումներին, մինչ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել Անդրանիկ Հարությունյանի սպանության շարժառիթը և հայտնաբերել սպանությունը կատարողին։ Շրջանառվում է վարկած, որ «օրենքով գողին» սպանել է վարձու մարդասպան։ Նա նաեւ սպանության պահի ֆիքսած եսանյութ, որը տարածվում է համացանցում: Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, սակայն հանցագործը ատրճանակը դեպքի վայրում չի թողել։



Նշվում է, որ քրեական աշխարհում հանցագործությունը համարվում է պատվիրված, եթե հանցագործը դեպքի վայրում է թողնում հանցագործության գործիքը։


Ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված «օրենքով գող», 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը (մասիվցի Անդիկ), հայտնում է Shamshyan.com-ը:


Նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ տարածք:


Ինչո՞ւ են ԶԼՄ-ները հիշել Անդրանիկ Սողոյանի, նույն ինքը Զապի մասին այս հանցագործության համատեքստում: Նշվում է, որ Անդրանիկ Հարությունյանը տարաձայնություններ է ունեցել Զապ մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ։


Նրանց հարաբերությունները լարվել են 2016թ. սեպտեմբերի հայտնի միջադեպից հետո, երբ հայաստանցի մի շարք «օրենքով գողեր», որոնց թվում էր նաև Անդո Խրոմոյը, Երևանի Լեռ Կամսար փողոցում ծեծի էին Անդրանիկ Սողոյանին։ Պատճառը Սողոյանի՝ իշխանություններին սերտաճելու արդյունքում քրեական աշխարհում ազդեցությունը մեծացնելն էր։ Մեր տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը մեծ հեղինակություն է վայելել ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։ Նա մշտապես գտնվել է արտերկրում, թեև վերջին տարիներին ավելի հաճախ էր այցելում Երևան։


Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49407