ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է ՊԲ

Աշխատանքային այցով հունիսի 3-ին Պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:


Ըստ Արցախի պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին:


Աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք ռազմական համագործակցության ծրագրով պետք է կյանքի կոչվեն առաջիկայում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49397