ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքն երբեք չի դադարել: Ամեն ինչ կախված է կողմերի ֆինանսական հնարավորություններից:
Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը: Ըստ նրա, Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքը կարող է հավերժ շարունակվել:
Նա նշել է, որ կամ ղարաբաղյան հարցը կլուծվի ռազմական ճանապարհով, կամ սպառազինությունների մրցավազքը կշարունակվի հավերժ:
Նա հավելել է, որ ՀՀ-ն օգտվում է այն հանգամանքից, որ նա ՀԱՊԿ-ի անդամ է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49360