Իրանի զինված ուժերը կարող են դիմագրավել օտարերկրյա ներխուժմանը. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Աքրամ Հարիֆը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կարող են դիմագրավել օտարերկրյա ներխուժմանը: Սակայն իրանական բանակը չի կարող ռազմական գործողություններ վարել Իրանի սահմաններից դուրս:


Սակայն Իրանի երկրորդ բանակը՝Իսլամական հեղափոխության պահապանների գունդը կարող է գործողություններ իրականացնել ամբողջ Մերձավոր Արևելքում: Դա նշանակում է, որ Իրանի դեմ գործողությունները կանդրադառնան ողջ Մերձավոր Արևելքի գեոպոլիտիկ վիճակի վրա:


Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետների կարծիքով, Իրանի զինտեխնիկան հին է, սակայն այդ երկիրն ունի ամենամեծ հրթիռային ներուժը Մերձավոր Արևելքում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49259