Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գոհ է ՌԴ-ի հետ երկխոսությամբ: Նա այս մասին հունիսի 27-ին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարին ուղղվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանն առնչվող հարց: Ի պատասխան՝ նախարարը նախընտրեց տալ երկկողմ հարաբերությունների ավելի ընդարձակ բնութագիրը: Նախարարը հիշեցրեց հարաբերությունների դաշնակցային բնույթի մասին, ընդ որում՝ ընդգծելով, որ Երեւանը գոհ է տարբեր ոլորտներում հարաբերությունների մակարդակով:
Նրա խոսքով՝ հարաբերություններում կարող են նաեւ տարբեր հարցեր ծագել, որոնք քննարկվում են, եւ դա նորմալ է: «Այդ հարցերի քննարկումը խնդիրներ չի առաջացնում: Մենք մեր գործընկերների հետ այս տրամաբանությամբ ենք աշխատում»,- նշեց Մնացականյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49138