Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ից Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում է իրավիճակին:
«Թեև կարևոր է ցուցարարների նկատմամբ բռնության և ուժի չարաշահման դեպքերի հետաքննությունը, մենք կոչ ենք անում կառավարությանը` գործել հավասարակշռված և զուսպ: Այժմ Վրաստանի ժողովրդավարությունն ուժեղացնելու համար ամենից շատ անհրաժեշտ է երկխոսություն բոլոր քաղաքական կուսակցությունների միջև»,- ասվում է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49128