Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նվազեցնել շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը:
Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ գնում է զիջումների և բանակցություններ է վարում Հայաստանի հետ:
«Խոսում եք խաղաղ կարգավորման մասի՞ն, խնդրի բանակցությունների միջոցով լուծման մասի՞ն: Խնդրեմ: Մենք տարիներ շարունակ գնում ենք զիջումներ, մենք բանակցություններ ենք վարում: Մենք ձեզ 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով»,-ասել է Հասանովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49101