26.06.2019թ., ժամը 13:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում (Արմավիրի մարզի զորավարժարանում) այսօր դեռեւս չպարզված հանգամանքներում մահացել է 19-ամյա զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49078