Սյունիքի մարզի Գորայք համայնքում դատավորի վճռից դժգոհ ցուցարարները տրակտորով փակել են դատարանի շենքը:
Ինչպես հաղորդում է «Զանգեզուր TV» հեռուստաալիքը, հունիսի 9-ին համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որոնց ժամանակ 59 քվեաթերթիկում խախտումներ են արձանագրվել: Թեկնածու Արտյոմ Գրիգորյանը Վարչական դատարանում բողոքարկել է ընտրությունների արդյունքները եւ հունիսի 24-ին դատարանն անվավեր է ճանաչել ընտրությունները:
Սակայն ընտրություններում հաղթած Աշոտ Աղաջանյանը չի ճանաչում դատարանի որոշումը և նախօրեին իր կողմնակիցների հետ փակել է ճանապարհը։ Ավելի ուշ նա տրակտորի օգնությամբ արգելափակել էր դատարանի շենքի մուտքը ։
Համայնքի ղեկավարի նոր ընտրությունները նշանակված են հունիսի 30-ին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49061