Կարասին-Աբաշիձե ձևաչափը շատ օգտակար է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի դադարեցրել քաղաքական շփումները Թբիլիսիի հետ, և կարծում է, որ երկխոսության առկա ձևաչափերն օգտակար են:


Խոսելով վերջին իրադարձություններից հետո Վրաստանի հետ շփումների շարունակության հնարավորության մասին` նա նշել է, որ Կարասին-Աբաշիձե մեխանիզմը գործի է դրվել այդ տարիների ընթացքում մոտ 20 անգամ, և այն շատ օգտակար է:


Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել հրատապ հանդիպում անցկացնելու առաջւարկը, եթե Վրաստանում դա ցանկանան:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49055