Սաակաշվիլիի կինը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցության պայմանները

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլոֆսը, հայտնել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության պայմանները:


Նա հայտարարել է, որ այդպիսի պայման է վրացական տարածքների ամբողջականությունը հարգելը։
«Եթե Ռուսաստանը ճանաչի մեր սահմանները, մենք իդեալական գործընկերներ կլինենք, ամենաբարձր մակարդակով բարեկամություն կլինի»,- ասել է նա։

Ռուլոֆսը նշել է, որ Վրաստանն անկախ երկիր է և չի ցանկանում ռուսական ազդեցության ներքո գտնվել։
Նա նաև ակնկալել է, որ Ռուսաստանից զբոսաշրջիկները նախկինի պես Վրաստան կժամանեն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49021