Նեթանյահուն խոստացել է՝ Սիրիայում Իսրայելի գործողությունները անվտանգ կլինեն ՌԴ համար

Սիրիայում իր շահերը պաշտպանելով՝ Իսրայելը ոչ մի կերպ վտանգի չի ենթարկի ռուսական զորքերը: Երեքշաբթի այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձեւաչափով Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ բանակցությունները:


«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը եւ նախագահ Վլադիմիր Պուտինին Իսրայելի հետ դեկոնֆլիկտինգի մեխանիզմի ստեղծման Սիրիայում հարցով սերտ համագործակցության համար: Եվ ցանկանում եմ հավաստիացնել, որ պաշտպանելով մեզ, մենք ոչ մի կերպ վտանգի չենք ենթարկի ռուսական ուժերին»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48992