Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ 2020-ին երկրում կարող է կոալիցիոն կառավարություն հայտնվել:
Նրա խոսքով՝ երկրի բնակիչներն ինքնուրույն կորոշեն՝ արդյոք հարկավոր է կոալիցիոն կառավարություն, թե ոչ։
«Սակայն հավանականություն, որ կոալիցիոն կառավարություն կստեղծվի, գոյություն ունի»,-հավելել է Բախտաձեն։
Նա նշել է, որ այդ հարցը քննարկել պետք է 2020-ի խորհրդարանական ընտրություններից հետո։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48951