Հունիսի 24-ին Միացյալ Նահանգների կողմից Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Այս մասին այսօր իր Twitter-յան էջում նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի, ինչպես նաեւ իրանական դիվանագիտության ղեկավարի ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»,- նշել է նա:
Մուսավին նաեւ նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսահատված կառավարությունը ոչնչացնում է բոլոր միջազգային մեխանիզմները, որ կոչված են պահպանելու մոլորակում խաղաղությունն ու կայունությունը»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48946