Չեմ նախանձում ՀՀ իշխանություններին. Շարմազանով

Ռուս-վրացական լարվածությունը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ ՌԴ-ն մեր դաշնակից եղբայր երկիրն է, Վրաստանն էլ մեր հարևանն ու եղբայր երկիրը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նրա խոսքով, Հայաստանն այս լարվածությունից չի կարող որևէ դիվիդենտ շահել, հակառակը՝ թե; տնտեսական առումով, հաշվի առնելով Լարսի գործոնը, թե՛ քաղաքական բազում խնդիրների առումով մենք կարող ենք տանուլ տալ:


 


Ըստ Շարմազանովի՝ Ուղղափառության վեհաժողովին տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները, քանի որ ցանկացած կազմակերպիչ երկիր պարտավոր է նորմալ ապահովել անվտանգությունն ու բարձր մակարդակը: Նա հիշեցրեց, որ Երևանում անցկացվել են միջոցառումներ, որտեղ ադրբեջանցիներ են եղել, բայց լուրջ բախումներ տեղի չեն ունեցել: Ուստի եթե որոշում է կայացվել, որ նիստը պետք է կայանա Թբիլիսիում, ապա նրանք պարտավոր էին բոլոր պատվիրակների, այդ թվում նաև նախագահող երկրի լիազորությունները պատշաճ կերպով պաշտպանել:


Ընդհանուր առմամբ Շարմազանովը նշեց, որ չի նախանձում Հայաստանի իշխանություններին, որոնք այսօր հայտնվել են շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում:Բացի Վրաստան-ՌԴ առկա լարվածությունից, տարածաշրջանում դիտարկում ենք նաև ԱՄՆ-Իրան հարաբերություններում խորացող լարվածություն, իսկ այս ամենը լրջագույն մարտահրավերներ են մեր երկրի համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48913