Պուտինի որոշումից հետո Վրաստան չի մեկնի 155 հազար ռուսաստանցի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` դեպի Վրաստան թռիչքները արգելելու որորշումը կստիպի 155 հազար ռուսաստանցու հրաժարվել այդ երկիր այցելությունից: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը` տուրիստական ոլորտում աղբյուրին հղումով:


«25 հազար ռուսաստանցի ստիպված է վերադառնալ մինչև հուլիսի 8-ը»,-ասել է աղբյուրը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելեց թռիչքները դեպի Վրաստան` ռուսաստանցիների անվտանգության նկատառումներից ելնելով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48907