Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս

Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Հայաստան։


Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,-նշում են դեսպանությունից։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48906