Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը երդվեց

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում հունիսի 21-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդվեց։


«Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առաջ երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը»,- կարդաց Վիգեն Քոչարյանը։


Վիգեն Քոչարյանը 2015 թվականից արդարադատության նախարարի տեղակալն էր։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48889