Կոչ ենք անում ԱՄՆ-ին` Իրանի հարցում չմտածված քայլերի չդիմել. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վտանգը չի անհետացել, Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին` կշռադատել հետևանքները և չմտածված, հապճեպ քայլեր չանել: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:


«Մերձավոր Արևելքում «հրդեհների» մեծ մասը առաջացել են Վաշինգտոնի հրդեհող քաղաքականության պատճառով: Հակամարտության վտանգը դեռ չի անհետացել, և մենք դարձյալ կոչ ենք անում պատասխանատու գործիչներին, եթե նման մարդիկ դեռ կան Վաշինգտոնում, կշռադատել հետևանքները և չմտածված քայլերի չդիմել»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48821