Թրամփը կմասնակցի նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր նախագահական ընտրարշավ սկսելու մասին, նա մտադիր է հաղթել 2020-ին կայանալիք ընտրություններում: Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել իր կողմնակիցների առջև Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում:


ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այժմ բարգավաճում է և ընթանում է դեպի նոր նվաճումներ: «Մեր տնտեսությունը նախանձի առարկա է ամբողջ աշխարհի համար, հնարավոր է, լավագույն վիճակում է մեր երկրի ամբողջ պատմության ընթացքում»,-նշել է նա:


Թրամփը հիշեցրել է, որ իր նախագահության ընթացքում պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ և Եվրոպայի համար էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ տրամադրել՝ լուրջ մրցակցություն ստեղծելով Մոսկվայի համար: «Ոչ ոք ավելի կոշտ չի եղել ՌԴ հանդեպ, քան Դոնալդ Թրամփը»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48719