ԱՄՆ պատրաստ են նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

ԱՄՆ կշարունակեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Twitter-ում գրել է ՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը` Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ: 


«Ավելի ուշ այս շաբաթվա մեջ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման, որպեսզի նպաստեմ նրանց միջև երկխոսության շարունակականությունը», - գրել է Բոլթոնը:


Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:


Հիշեցնենք, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունիսի 20-ին Վաշինգտոնում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48676