Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերը համապատասխանում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և հարևան Թուրքիայի շահերին:


Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է:


«Երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ»,-նշել է նա։


Զալկալիանին անդրադարձել է Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությանը` նշելով, որ կարևոր է, որ կողմերը կոնսենսուսի հասնեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48653