Իրանի ԱԽ քարտուղարն առաջարկել է ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծել

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ:

«Հարկավոր է տոկունություն ցուցաբերել ԱՄՆ-ի միջամտությանը, ճնշմանը, տնտեսական շորթումներին դեմ հանդիման՝ խաղաղության հաստատման նպատակով: Անհրաժեշտ է պաշտոնապես չճանաչել և հակազդել այլ երկրների դեմ ամերիկյան կառավարության արտատարածքային պատժամիջոցներին՝ անցկացնելով այդ կործանարար պրակտիկայի դեմ հանդես եկող պետությունների նիստեր, ինչպես նաև ստեղծելով այդ պատժամիջոցներին հակազդման մշտական միջազգային մեխանիզմ»,- ասել է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48644