Ահմադինեժադ.Թրամփը ոչինչ չի արել միջուկային գործարքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչինչ չի արել միջուկային գործարքի համար, որպեսզի Թեհրանին պայմաններ թելադրի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:


«Եկել է մի մարդ մի կառավարությամբ, որը ճնշմամբ է զբաղվում, օրենք է խախտում, իսկ հիմա ասում է, որ կչեղարկի պատժամիջոցները, միայն թե զիջման գնացեք: Նա անձամբ ինչ-որ մի բան արե՞լ է գործարքի համար»,-ասել է նա` պատասխանելով հարցին` պատրաստ կլինե՞ն իրանցիները խոսել Իրանի միջուկային ծրագրի մասին, եթե ԱՄՆ-ը վերադառնա գործարքին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48582